News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Գործող իշխանությունների օրոք «Մարտի 1»-ը չի բացահայտվի, քաղաքական իրավիճակ պետք է փոխվի, որ այն բացահայտվի: Այս մասին, այսօր՝ փետրվարի 28-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, «Ելք» դաշինքի 3-րդ հորիզոնական զբաղեցնող, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, Մարտի 1-ի օրը չպետք է լինի որևէ քաղաքական ուժի մենաշնորհ. «Մենք պատեհ էլ չենք համարում, որ Մարտի 1-ի օրը քաղաքական ուժերն Ազատության հրապարակի համար կռիվ տան: Այդ նպատակով «Ելք» դաշինքը բանակցել է ՀԱԿ-ի հետ՝ հետմարտիմեկյան հանրահավաքին մասնակցելու խնդրանքով, սակայն ՀԱԿ-ը քննարկել և մերժել է առաջարկը՝ պատճառաբանելով, թե զոհերի հարազատները դեմ են նման ֆորմատին: Ես անձամբ զրուցել եմ նրանցից ոմանց հետ, որոնք հերքել են ՀԱԿ-ի պատճառաբանությունը»:

Փաշինյանը կարծիք հայտնեց, որ տգեղ է, երբ փորձ է արվում մարդկանց մանր մանիպուլյացիաների ենթարկել. ստացվում է, որ մարտի 1-ին հարթակում պետք է լինեն մարդիկ, որոնք մարտի 1-ին ոչ թե հարթակում էին, այլ իրենց տանը թեյ էին խմում»,-ասաց նա՝ չմանրամասնելով, թե ում նկատի ունի:

Նշենք, որ 2008-ի Մարտի 1-ին, երբ Ազատության հրապարակում իշխանությունների կողմից ուժ կիրառելուց հետո բազմահազարանոց հանրահավաք էր ընթանում Մյասնիկյան արձանի մոտ, որի մասնակիցները պահանջում էին ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանին, վերջինս այդպես էլ չեկավ՝ պատճառաբանելով, որ իշխանությունները թույլ չեն տալիս տնից դուրս գալ թիկնապահների ուղեկցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ