News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վերահսկիչ պալատի թիրախները որոշելիս պետք մանրամասն ուսումնասիրել այսօրվա դրությամբ տեղի ունեցող գործընթացները: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին,  Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Վերահսկիչ պալատի նորընտիր նախագահ Լեւոն Յոլյանը:

«Շուրջ մեկ տարի է՝ ես ծանոթ չեմ Վերահսկիչ պալատի աշխատանքներին: Ունենք ԱԺ-ի կողմից հաստատված ծրագիր, ունենք օրենքով սահմանված հնարավորություն, որ ինքնուրույն կարող ենք թիրախներ որոշել, դրա մասին լրացուցիչ կտեղեկացնենք ձեզ»,-ասաց Լեւոն Յոլյանը:

Լրագրողներին հարցին՝ երաշխավորվա՞ծ է իր անկախությունը՝ հաշվի առնելով նախադեպը, որ երբ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարեց սենսացիոն բացահայտումների մասին, որից հետո Սերժ Սարգսյանը նրան նախատեց, թե քաղաքական հայտարարություններ է անում, Յոլյանը պատասխանեց. «Կան սահմանադրական փոփոխություները, որոնք բավականին բարձրացրել է Վերահսկիչ պալատի անկախությունը:  Բացահայտումները պետք է անենք աշխատանքով, փաստաթղթերով, ստուգումների հիմնավորումը եւ խորությունը պետք է ապահովենք, իսկ հանրությունը կարող է եզրակացություն անել՝ ինչ է կատարվել: Մեր խնդիրն է խորությամբ ուսումնասիրել, ստեղծել նյութ ու ներկայացնել հանրությանը»,-ասաց ՎՊ նախագահը:

Նա լրագրողներին հորդորեց ՎՊ նախկին ղեկավար Իշխան Զաքարյանի գործունեության վերաբերյալ հարցեր չուղղել, իսկ իր գործունեության մասին հարցեր տալ մեկ տարի անց, երբ հայտնի կլինի աշխատանքի արդյունքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ