News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ կա «միգրացիա եւ չու»: Այս մասին այսօր՝ փետրվարի 28-ին, Ազգային Ժողովում ասել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:

«Այս ընթացքում իշխանության բոլոր ներայացուցիչները խոսում են անբիծ ընտրություններ անցկացնելու մասին: Անբիծ ընտրության դրույթ համար առաջինը` միգրացիա կամ քվեների չու: Իհարկե, թռչունների չու տաք երկրներ լսել էինք, բայց ներքին միգրացիա, ներքին տեղահանում, երբ բնակիչներին ՀՀ տարբեր տարածքներից տեղահանում են մի բնակավայրից մյուսը չէինք լսել, եւ այն, ինչ կատարվում է հիմա անձնագրային ծառայությունում ուղղակի անըդունելի է: Այստեղ լրջագույն ընտրակեղծարարության մանիպուլյացիաներ են թաքնված: Ես հիմա դիմում եմ Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացնող բոլոր կազմակերպություններին, տեսեք, թե ինչ է կատարվում»,-ասել է նա:

Ըստ Նաիրա Զոհրաբյանի՝ ընտրություններին ընդառաջ ավելացել է նաեւ Հայաստանի ընտրողների թիվը:

«Ոստիկանությունը ԿԸՀ-ին տրամադրել է տեղեկանք` ՀՀ-ում ընտրողների թվի վերաբերյալ, եւ ըստ այդմ` 2016 թվականի դեկտեմբերի 30-ի տվյալներով ՀՀ-ում կա 2.564.334 ընտրող, եւ նեւյն ժամանակահատվածի համաձայն՝ Ազգային վիճակագրական ծառայությունը տրամադրել է տեղեկանք, ըստ որի` ՀՀ-ում կա 2.993.000 մարդ: Ստացվում է, որ Հայաստանում ապրողների 85 տոկոսը 18-ից բարձր տարիքի են, ստացվում է, որ նրանք ընտրող են: Այսինքն` վերջին տարվա ընթացքում ՀՀ-ից արտագաղթել են բացառապես 1-ից 18 տարեկան անչափահասներ եւ սա ուղղակի աբսուրդ է:

Նույն Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` ընտրողների թիվը 268.000-ով ուռճացված է»,-ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ