News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մարտի 1-ին նշվում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը: Այդ կապակցությամբ Հայաստանի բոլոր մարզերում եւ մայրաքաղաք Երեւանում անցկացվելու է տարբեր թեմաներով 73 հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Մարտի 1-ին, ժամը 14:00-ին ՀՀ ԱԻ նախարարությունը Հայկական բժշկական ինստիտուտում (հասցե` ք. Երեւան, Էրեբունի վարչական շրջան, Տիտոգրադյան 14) անցկացնելու է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն:

Ուսումնավարժության թեման է «Հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում ուսանողների եւ աշխատակիցների պաշտպանության կազմակերպումը», նպատակը` բարձրացնել ճգնաժամային իրավիճակներում ուսումնական հաստատությունների պատրաստվածության մակարդակը:

Մտահղացման համաձայն` հակառակորդի ռմբակոծիչ ինքնաթիռները հատել են ՀՀ օդային սահմանը եւ հնարավոր է օդային հարձակում Երեւան քաղաքի վրա:

Այն բուհերում ու հանրակրթական դպրոցներում, որոնք ընդգրկված չեն ԱԻՆ կողմից անցկացվող ուսումնավարժությունների մեջ, մարտի 1-ին առաջին դասաժամի 20 րոպեն նվիրված է լինելու ՔՊ համաշխարհային օրվան եւ քաղպաշտպանության խնդիրներին:

Քաղաքացիական բնակչության պաշտպանության հարցը հատկապես սրվում է պատերազմական իրավիճակներում։ Ֆրանսիացի վիրաբույժ, գեներալ Սանտ Պոլը 1931 թ. Փարիզում հիմնում է «Ժնեւյան գոտիներ» ասոցիացիան։ Նպատակն էր առանձնացնել չեզոք գոտիներ կամ բաց քաղաքներ, որտեղ պատերազմների ժամանակ կարող էր ապաստանել քաղաքացիական բնակչությունը։

1958 թ. «Ժնեւյան գոտիները» վերածվեցին քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ)։

1972 թ. ՔՊՄԿ անդամ-պետությունների ներկայացուցիչները հաստատեցին կազմակերպության կանոնադրության ժամանակակից տեքստը, որն ուժի մեջ մտավ մարտի 1-ին, եւ այդ օրը սահմանվեց որպես Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օր: 1994 թ. ապրիլից Հայաստանը եւս ՔՊՄԿ անդամ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ