News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Մարտի 1-ին ԱԺ-ն երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունեց «Բնակարանային հիփոթեքային վարկավորման մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը: Կողմ է քվեարկել 9 պատգամավոր, ձեռնպահ է մնացել 22 պատգամավոր, փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:   

Օրինագծով թույլ է տրվում հիփոթեքային վարկերը վերաֆինանսավորել (այսինքն՝ վարկը մի բանկից մեկ այլ բանկ փոխանցել): Եթե վարկը ավելի քան 3 տարվա է, ապա այն փոխանցելիս սպառողը բանկին կորցրած եկամուտների դիմաց ոչ մի տուգանք չի վճարում:

Դրանից զատ, ամրագրվում է վարկային պայմանագրի թափանցիկության պահանջը (արդեն գործող սպառողական վարկերի պահանջների նմուշի համաձայն): Բանկերը պետք է նշեն անհրաժեշտ բոլոր տոկոսները եւ վճարումները (այդ թվում՝ ինչպես նվազագույն, այնպես էլ իրական տոկոսադրույքը): Պայմանագիրը կնքելուց հետո վարկառուն 7 օր ժամանակ կստանա, որի ընթացքում կարող է պայմանագիրը լուծարել՝ առանց որեւէ տույժ վճարելու:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ