News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քվեարկության ժամանակ այսօր՝ մարտի 1-ին, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը դժգոհություն հայտնեց, թե այն շատ երկար է գրված: Դիմելով ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին, նա ասաց. «Անխղճություն է, 7 կիլո օրենքի նախագիծ, չենք հասցնում թերթել, քվեարկում ենք, բայց չգիտենք՝ ինչի օգտին: Նայեք, պարոն Սահակյան»:

Որին ի պատասխան, Գալուստ Սահակյանը նշեց. «Թող  բոլորը գան, ներկա լինեն, որ իմանանք՝ ինչի օգտին ենք քվեարկում, Գալուստ Սահակյանն ի՞նչ անի»:

Արամ Մանուկյանն էլ խորհուրդ տվեց ԱԺ նախագահին բացակայող պատգամավորներին «բերման ենթարկել»:

«Բերման ենթարկեք, ինչ անե՞ք: Ձեր խմբակցության պատասխանատվությունն է, մենք էլ ենք պատասխանատու, բայց  ձեր պատասխանատվությունը այս առումով շատ է, հլը դահլիճին նայեք»,-ասաց նա:

Գալուստ Սահակյանն էլ ի պատասխան նշեց, որ այս առումով ընդդիմադիր պատգամավորներն ավելի անպատրաստ են ներկայանում Ազգային Ժողով:

«Պարոն Մանուկյան, մեր խմբակցությունը պատրաստված գալիս է, ընդդիմադիր կողմը պետք է կարողանա օրենքների  էն խնդիրները, որոնք առաջարկվում են՝ առաջարկեն»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ