News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կենսաթոշակառուի, ծերության, հաշմանդամության կամ կերակրողին կորցնելու դեպքում նպաստ ստացող անձի մահվան դեպքում պետությունը վճարում է նպաստ՝ հուղարկավորության հետ կապված ծախսերը փոխհատուցելու համար։

Սոցիալական ապահովության պետական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ թոշակառուի կամ նպաստառուի մահվան դեպքում հուղարկավորություն կատարած անձի դիմումի համաձայն նշանակվում եւ վճարվում է թաղման նպաստ 200.000 դրամի չափով:

Այն ստանալու համար անձը ներկայացնում է դիմում, անձը հաստատող փաստաթուղթ, հանրային ծառայությունների համարանիշ, մահվան վկայական։ Եթե մահվան վկայականը տրված է օտարերկրյա պետության կողմից կամ, ՀՀ իրավասու մարմնի կողմից տրված մահվան վկայականում կատարված է գրառում, որ  կենսաթոշակառուն մահացել է օտարերկրյա պետությունում, ապա անհրաժեշտ է նաեւ  գերեզմանատան տնօրինության տված տեղեկանք անձին Հայաստանի Հանրապետությունում հուղարկավորելու մասին (տեղեկանքի բնօրինակը պահվում է կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումում):

Պետությունը որեւէ սահմանափակում չի դրել նպաստը ստանալու իրավունքի վրա․ նպաստը նշանակվում է համապատասխան փաստաթղթերը ներկայացնողին:

Ծառայության կողմից ռիսկերի վրա հիմնված պարբերաբար իրականացվող վերլուծությունների արդյունքում  պարզվել է, որ բազմաթիվ քաղաքացիներ մեկ անձի պատվիրակել են ստանալ թաղման նպաստ մեկ տասնյակից ավելի անգամ, ընդհուպ մինչեւ 300 անգամ։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված երեւույթն արգելված չէ օրենքով, սակայն մտահոգություն է առաջացնում առ այն, որ քաղաքացիների շրջանում կա իրազեկվածության պակաս։ Այստեղից բխող հնարավոր այլ խնդիրների վերհանման եւ դրանց համակարգային լուծումներ տալու նպատակով Ծառայությունն այդ մասին տեղեկացրել է նաեւ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի անդամների եւ համապատասխան մարմինների։ Խնդրի ամբողջական գնահատման արդյունքում, անհրաժեշտության դեպքում կառաջարկվեն օրենսդրական փոփոխություններ։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ