News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մարտի 1-ի սպանությունները բացահայտված չեն, գլխավոր մեղավորները երկուսն են, 2008-ի մարտի 1-ին նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանը եւ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Սերժ Սարգսյանը: Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, Մյասնիկյան արձանի մոտ, երթից հետո լրագրողների հետ զրույցում նշել է «Ելք» դաշինքի ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Նրա խոսքով, կոնկրետ սպանություններն իրականացնողները չեն բացահայտվել, որովհետեւ նրանց բացահայտումը շղթայաբար դե յուրե պրոցեսը կհասցնի իր նշած անձանց:

«Ամենավատ մղձավանջում անգամ դժվար էր հավատալ, որ իշխանությունը մայրաքաղաքի կենտրոնում կօգտագործի մարտական փամփուշտներ եւ մարտական զենք: Դա, ցավոք, տեղի է ունեցել: Այնուամենայնիվ, ինչքան էլ վատ մտածես, այդպիսի քայլ անելու համար լրիվ ուրիշ վիճակ է հարկավոր: Պետք էր ուղղակի մարտական զիենքի կիրառումը բացառել սեփական ժողովրդի նկատմամբ»,-ասաց Փաշինյանը:

Նա նշեց, որ հետագա քննությունը ցույց տվեց, որ Ազատության հրապարակում եւ ցուցարարների մոտ ոչ մի զենք չի եղել, ոչ մի հիմնավորում չտրվեց. «Չնայած, Ռոբերտ Քոչարյանը հայտարարում էր, որ ամեն ինչ նկարահանված է, ցույց կտանք: Ես համոզված եմ, որ ամեն ինչ նկարահանված է, բայց այդպես էլ մենք դա չտեսանք»:

Հիշեցնենք, որ ուղիղ 9 տարի առաջ Երեւանի կենտրոնում ողբերգական իրադարձություններ տեղի ունեցան, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի: 2008թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում եւ պահանջում էին ընտրությունների արդյունքների վերանայում: Նրանք 10 օր շարունակ շուրջօրյա հանրահավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում:

Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին: Մարդիկ սկսեցին հավաքվել Մյասնիկյանի արձանի մոտ: Նույն օրը երեկոյան երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանն արտակարգ դրություն հայտարարեց, ապա ուժային կառույցները հրազեն կիրառեցին անզեն ցուցարարների դեմ, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի, այդ թվում երկու ոստիկան, եւս 200 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ