News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում գերակշռում է բակչության մեծամասնության եւ ազգային փոխքրամասնությունների խմբերի միջեւ տոլերանտության եւ երկխոսության մթնոլորտը: Այս մասին նշված է Եվրոպայի խորհրդի զեկույցում:

Սակայն տնտեսական դժվարությունները շարունակում են բնակչության վրա բացասաբար ազդել, եւ մեծ ջանքեր են պահանջվում՝ կրթությանը ամբողջական հասանելիություն ապահովելու եւ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղ տարիքում ամուսնությունների հարկադրելու համար: Ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին շրջանակային կոնվենցիայի խորհրդատվական կոմիտեն ընդունում է հայ ժողովրդի եւ իշխանությունների հավատարմությունը հավասարության եւ խտրականություն չդնելու սկզբունքներին, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների իրավունքների առաջմղմանը: Հարկ է նշել, որ բարեփոխված Սահմանադրությունը հատուկ դրույթ է պարունակում ազգային եւ էթնիկական ինքնության պաշտպանության մասին, իսկ նոր Ընտրական օրենսգիրքը նախատեսում է երկրի ազգային 4 խոշորագույն փոքրամասնությունների ներկայացվածություն խորհրդարանում: 

Զեկույցում նշված է, որ դրական գործոների թվում է ազգային փոքրամասնությունների մշակութային նախագծերին եւ լրատվամիջոցներին ցույց տրվող մշտական աջակցությունը:

ԵԽ-ի փորձագետները գոհացուցիչ են համարում, որ չնայած տնտեսական դժվարություններին, Հայաստանը Սիրիայից ավելի քան 20 հազար մարդ է ընդունել՝ հիմնականում հայկական եւ ասորական ծագմամբ:
Սակայն նույնիսկ այն հանգամանքի առկայությամբ, որ իշխանությունները խրախուսում են միջէթնիկական տոլերանտությունը եւ հասարակության մեջ փոխըմբռնումը, Հայաստանը ընկալվում է որպես միաէթնիկ, միատարր եւ միադավանանք երկիր: Այս փաստը՝ լրատվամիջոցների անուշադրության հետ հանգեցնում է փոքրամասնությունների մեկուսացմանը:

Փորձագետների խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի չկարգավորված հակամարտությունը եւ հարեւան երկրների հետ սահմանների փակ լինելը հանգեցրել են սոցիալ-տնտեսական դժվարությունների, որոնք հատկապես սուր են զգացվում լեռնային մարզերում մեկուսացած աղքատ շրջաններում, որոնք հիմնականում բնակեցված են եզդիներով:

Եզդիների համայնքը վերջին շրջանում զգալիորեն կրճատվել է արտագաղթի հետեւանքով: Եզդիների երեխաները, մասնավորապես՝ աղջիկները, սկսել են դպրոցից հաճախ հեռանալ: Վաղ ամուսնությունների պահպանված ավանդույթը կրճատում է անգամ 12-ամյա պարտադիր կրթություն ստանալու նրանց հնարավորությունները:

ԵԽ-ի փորձագետները իշխանություններին խորհուրդ են տալիս անհապաղ միջոցառումներ ձեռնարկել, որպեսզի կրկնապատկեն ջանքերը դժվարությունների հաղթահարման համար, որոնք եզդի երեխաներն ունեն կրթության հասանելիության առումով, եւ հարկադրական վաղ ամուսնությունների համար օրենսդրությունը վերանայեն քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով:

Առաջարկվում է ապահովել ազգային փոքրամասնությունների եւ քաղաքացիական հասարակության մասնակցությունը ազգային փոքրամասնությունների մասին նոր օրենքի պատրաստմանը, որը կխրախուսի տեղական ինքնակառավարման մարմինների հետ շփվելիս ազգային փոքրամասնությունների լեզվի օգտագործումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ