Այս պահին ընտրակաշառք չի բաժանվում: Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գլուստ Սահակյանը:
«Ըստ երեւույթի մարդիկ, որոնք պիտի ընտրվեն, հանդիպում են ժողովրդին, տարբեր բաներ են խոստանում, բայց այս պահին որեւէ մեկը ընտրակաշառք չի կարող տալ դեռեւս քարզչությունն էլ չի սկսվել, պետք ամեն ինչ արվի, որպեսզի այդպիսի բան չլինի»,-նշեց նա:
Անդրադառնալով կուսակցություններին ուղղված ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի կոչին՝ ընտրողի քվեն գնելու փորձերի անթույլատրելիության մասին, Գալուստ Սահակյանն ասաց. «ԱՄՆ դեսպանը կամ մյուսը ինչ կասեն, չեն ասի, ինչ-ոչ տեղ ընդունելի եմ համարում, մեր ժողովրդին է անհրաժեշտ, որ ընտրությունները լավ անցեն: Իշխանությունը եւ ընդդիմությունը համոզված են, որ քվեարկության օրը որեւէ ձախողված վճիռ չի կայացվելու, շատ կարգին է լինելու»:











