News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀԱԿ եւ ՀԺԿ կուսակցությունները հետեւողականորեն պայքարելու են Մարտի 1-ի մեղավորներին բացահայտելու համար: Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, Երեւանի Ազատության հրապարակում ՀԱԿ-ՀԺԿ կազմակերպված հանարահավաքի ժամանակ ասել է ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:

«Այս տարիների ընթացքում մենք հետեւողականորեն պայքարել ենք Մարտի 1-ը բացահայտելու, պատասխանատուներին պատժելու համար: Սա հայ ժողովրդի պատվի եւ արժանապատվության խնդիրն է: Մեր թիկունքին կանգնած են Մարտի 1-ի զոհերի հարազատները եւ մենք շարունակելու ենք պայքարը՝ Մարտի 1-ը բացահայտելու համար: Մենք այս ընթացքում կարողացել ենք բարձրացնել այս խնդիրը, հանդես ենք եկել օրենքի նախագծով, իշխանությունները դեմ են կանգնել սրան եւ ապացուցել, որ իրենք են այս ամեն ինչի հետեւում կանգնած: Միջազգային հանրությունը պարզ երկու հարց է տալիս իշխանություններին՝ ինչպիսի պատժամիջոցներ են կիրառել Մարտի 1-ի մեղավորների նկատամամբ, ոչ մի պատասխան չեն տվել մինչեւ հիմա իշխանությունները»,-ասաց նա:

Արամ Մանուկյանը նշեց, որ այսօրվա հանրահավաքը քաղաքական բնույթ չի կրում եւ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքի ներկայացուցիչներն ու քաղաքացիներն այսօր հավաքվել են Մարտի 1-ի զոհերի հիշատակը հարգելու համար:

Նշենք, որ Ազատության հրապարակում հավաքվածները երթով շարժվելու են Մյասնիկյանի արձանի մոտ եւ հարգանքի տուրք մատուցելու Մարտի 1-ի 10 զոհերի հիշատակին:

Հիշեցնենք, որ ուղիղ 9 տարի առաջ Երեւանի կենտրոնում ողբերգական իրադարձություններ տեղի ունեցան, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի: 2008թ. փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետո ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցները հավաքվել էին Ազատության հրապարակում եւ պահանջում էին ընտրությունների արդյունքների վերանայում: Նրանք 10 օր շարունակ շուրջօրյա հանրահավաքներ էին անցկացնում Ազատության հրապարակում:

Մարտի 1-ի առավոտյան ոստիկանությունը ուժով ցրեց Ազատության հրապարակում հավաքվածներին: Մարդիկ սկսեցին հավաքվել Մյասնիկյանի արձանի մոտ: Նույն օրը երեկոյան երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանն արտակարգ դրություն հայտարարեց, ապա ուժային կառույցները հրազեն կիրառեցին անզեն ցուցարարների դեմ, որի հետեւանքով զոհվեց 10 քաղաքացի, այդ թվում երկու ոստիկան, եւս 200 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ ստացան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ