News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Արցախում պայմանագրային զինծառայող է զոհվել: Մարտունու ուղղությամբ հակառակորդի արկակոծության հետեւանքով մահացու բեկորային վիրավորում է ստացել 37-ամյա Նվեր Յուրիկի Բաբաջանյանը:

Նա Արցախի Մարտունու շրջանից էր, ամուսնացած էր, երկու անչափահաս երեխաների հայր: Զինված ուժերում ծառայության էր անցել մեկ տարի առաջ:

Շփման գծում գիշերը լարված է եղել: Փետրվարի 28-ի գիշերն ու մարտի 1-ի կեսօրից սկսած հակառակորդը տարբեր զինատեսակներից Մարտունու ուղղությամբ ակտիվորեն խախտել է հրադադարի ռեժիմը: Երեկ երեկոյան էլ նույն ուղղությամբ կիրառվել է «SPIKE›» տեսակի հակատանկային կառավարվող հրթիռ:

Իսկ կենտրոնական զինվորական հոսպիտալում մահացել է ծառայակցի կողմից վիրավորված ժամկետային զինծառայող Գուրգեն Հարությունի Սարգսյանը: Նա գլխի շրջանում հրազենային վիրավորումը ստացել էր հունվարի 16-ին, մարտական դիրքում հերթապահություն իրականացնելիս:

Լրացավ 2008 թվականի մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների 9-րդ տարելիցը: Փետրվարի 18-ի նախագահական ընտրություններից հետ ընդդիմության շուրջօրյա հանրահավաքներից հետո Երեւանի կենտրոնում բախումներ տեղի ունեցան, որոնց հետեւանքով 10 քաղաքացի զոհվեց:

Մինչեւ հիմա որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել: Խաչատուր Քոքոբելյանն ասում է՝ քանի դեռ մարտի 1-ի իրադարձությունների մեղավորները չեն բացահայտվել ու պատժվել, անհնար կլինի խոսել ժողովրդավարական պետության մասին:

Նիկոլ Փաշինյանն էլ ասում է՝ նույնիսկ ամենավատ մղձավանջում դժվար էր հավատալ, որ իշխանությունը մայրաքաղաքի կենտրոնում մարտական փամփուշտներ եւ զենք կկիրառի սեփական ժողովրդի նկատմամբ: Բայց այդ իրադարձությունները, Փաշինյանի կարծիքով, մեկ կարեւոր բան ապացուցեցին:

Երեկոյան Ազատության հրապարակից մինչեւ Մյասնիկյանի արձանին հարակից տարածք երթ էին կազմակերպել նաեւ ՀԱԿ-ն ու ՀԺԿ-ն:

Մարտի 1-ի զոհերի հիշատակն Ազգային ժողովի նիստի մեկնարկին հարգել են նաեւ պատգամավորները:

Նիստերի դահլիճում այսօր թեեւ քիչ պատգամավոր է եղել, բայց բավական շատ օրինագծեր են ընդունվել: Արամ Մանուկյանը դժգոհել է օրինագծերի ծավալից. անխղճություն է նման փաստաթուղթ տալ պատգամավորին:

Խորհրդարանն այսօր ընդունել է «Բնակարանային հիփոթեքային վարկավորման մասին» օրինագիծ: Այն թույլատրում է հիփոթեքային վարկերը վերաֆինանսավորել՝ վարկը մի բանկից այլ բանկ փոխանցել, ավելի քան 3 տարվա պատմությամբ վարկի դեպքում՝ առանց որեւէ տուգանք վճարելու:

«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի փոփոխություններով, քաղաքացիները հնարավորություն կունենան անհետաձգելի բուժման համար արագ ստանալ իրենց կուտակումները, մահվան դեպքում գումարը կստանան նրանց ժառանգները

Իսկ խորհրդարանի միջանցքում հարցադրումները կրկին ընտրությունների թեմայով էին: Արամ Մանուկյանն ասում է՝ քանի որ տեղամասերում կեղծելն արդեն դժվարացել է, քաղաքացիներին ճնշում են նախընտրական շրջանում:

Գալուստ Սահակյանը, սակայն, վստահեցնում է. կաշառք, գոնե այս պահին, չեն բաժանում: Միջազգային կառույցները, այսօր էլ՝ ԱՄՆ դեսպանը կոչ են արել զերծ մնալ ընտրակաշառքից: Սահակյանն էլ վստահեցնում է, որ ազնիվ ընտրություններ անցկացնելն առաջին հերթին մեզ է պետք:

Հանրապետական պատգամավոր Կարեն Կարապետյանը երեկ հայտարարել էր կուսակցության կայացրած մի շարք որոշումների հետ անհամաձայնության, նաեւ այն մասին, որ կուսակցական լինելն ընտրություններում երբեմն ոչ թե օգնում, այլ խանգարում է: Էդուարդ Շարմազանովն այլ կարծիքի է:

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը վարչապետ Կարեն Կարապետյանին հարց է ուղղել նավթամթերքի ներկրման ժամանակ հարուցվող խոչընդոտների, ինչպես նաեւ որակի մասին: Վարչապետը համաձայն է՝ որակի նկատմամբ վերահսկողությունը պետք է խիստ լինի, իսկ ներմուծման ժամանակ ձգձգումներ լինում են՝ որակին հետեւելու եւ հարկերից խուսափելու նպատակով Հայաստանից ԵՏՄ-ի մյուս երկրներ վերաարտահանումը կանխելու պատճառով:

Լեւոն Զուրաբյանն էլ կրկին հիշել է մենաշնորհները վերացնելու մասին Կարապետյանի խոստումը: Վարչապետը հավաստել է. մենաշնորհ չի կարող լինել, մրցակցությունը խախտողների դեմ պետությունը մեխանիզմներ ունի:

Նախընտրական կրքերն Արարատի մարզում թեժանում են: Սայաթ-Նովա գյուղում դանակահարություն է տեղի ունեցել: Տուժողը գյուղի բնակիչ Աբրահամն է: Որոշ տեղեկություններով՝ այս միջադեպը նույնպես նախընտրական բախումների արդյունք է: Տուժողը «Ծառուկյան» դաշինքի կողմնակից է: Երիտասարդը որովայնի շրջանում վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Իրավապահները փորձում են պարզել դեպքի մանրամասները:

Արարատի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել. Տափերական գյուղի մոտ գնացքը վրաերթի է ենթարկել զովաշենցի Ջասմ Խդոյանի ոչխարների հոտը. 150 գառ ու ոչխար է սատկել: Նա մառախուղի պատճառով չի նկատել ընթացող գնացքը, իսկ լսել է ազդանշանը, չի հասցրել կենդանիներին հեռացնել երկաթգծից: Խդոյանը հոտը վարկով էր գնել, եւ հիմա ընտանիքը չի պատկերացնում՝ ինչպես է վճարելու գումարը:

Մարտի 1-ին դոլարը նորից սկսել է թանկանալ, իսկ եվրոն եւ ռուբլին էժանացել են: Արդյունքում դոլարի փոխարժեքը կազմել է 486 դրամ, եվրոյինը՝ 512, ռուբլունը՝ 8 դրամ 38 լումա, ֆունտինը՝ 602 դրամ:

Մարտի 2-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: Արարատյան դաշտում մառախուղ կլինի: Երեւանում նույնպես վաղը տեղումներ չեն սպասվում: Գիշերը մայրաքաղաքում կդիտվի -5-7 աստիճան ցուրտ, ցերեկը՝ մինչեւ +1+3 աստիճան տաքություն: 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ինչպե՞ս են հայերը Սպահանում դիմավորել Ամանորը
Իրանահայ համայնքը Իրանի ազգային փոքրամասնություններից ամենախոշորն է․․․
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Առաջին անգամ Հանրապետության տոնին գլխավոր հանդիսավայրը փակ է եղել լրագրողների եւ քաղաքացիների համար…
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 28․05․2021
Այսօր առավոտյան հերթական անգամ հայ հանրությունը փոթորկվեց սահմանից ստացված լուրից: Գեղարքունիքի սահմանային գոտում...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 26․05․2021
Սյունիքում երեկ հերթական բախումն է տեղի ունեցել հայ զինծառայողների եւ Հայաստանի տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորականների միջեւ...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 25․05․2021
Երեկվանից սկսած Հայկական զինուժը երեք կորուստ ունի, որոնցից մեկը՝ մարտական...
Լուրեր Հայաստանից ու աշխարհից «մեկ տողով»․ 24․05․2021
Վերջին օրերին լուրեր էին շրջանառվում, որ 44-օրյա պատերազմի օրերին Ջրականից նահանջելիս 160 հայ զինվոր անցել...
Ամենաշատ