News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Սա հենց Հայաստանի Հանրապետության որոշումն է եղել, ավելին, հենց Հայաստանը պետք է որոշի իր տնտեսական կառուցվածքին վերաբերող հարցերը։ Ամեն դեպքում, դուք գուցե չիմանաք, բայց ես մշտապես կասկածանքով եմ վերաբերվել Հայաստանում ընդհանրացված ռուսական տնտեսական հանձնառությանը, ես միշտ այն համոզմանն եմ եղել, որ սա այն մոտեցումը չէ, ինչ Հայաստանը պետք է ունենա»։ Այս մասին «168 ժամի» թղթակցի հետ զրույցում ասել է Եվրոպական խորհրդարանի՝ Լյուքսեմբուրգը ներկայացնող պատգամավոր Ֆրանկ Էնգելը՝ պատասխանելով հարցին, Հայաստանը որքանո՞վ կկարողանա իրականացնել համաձայնագրով նախատեսվող բարեփոխումների փաթեթը՝ հաշվի առնելով ԵՄ եւ ԵՏՄ արժեքային համակարգերի անհամատեղելիությունը։

«Բայց միեւնույն ժամանակ՝ պետք է հասկանալ, որ այս դաշտում Ռուսաստանն ուժեղ խաղացող է։ Ներկայումս կարեւորն այն է, որ մենք վերցնում ենք այն գործիքները, որոնք հասանելի են, եւ որոնք կարող ենք լավագույնս կիրառել։ Տնտեսության որոշ ոլորտներում, տրամաբանական է թվում, որ ԵՏՄ-ն երեւի թե համակարգայնորեն ավելի մոտ է նրան, ինչ Հայաստանը կարող է տրամադրել, իսկ մյուս բոլոր հատվածներում մենք պետք է փորձենք եվրոպական միտումները ներմուծել։

Այսինքն՝ պետք է օգտվել հնարավորություններից, սա երկու կողմի համար էլ շահավետ կլինի»։ Նրա խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում բանակցված համաձայնագիրն այն փաստաթուղթը չէ, որը կարող էր լինել, եթե Հայաստանը միացած չլիներ Եվրասիական տնտեսական միությանը։ «Բայց այդ անդամակցությունն այսօր փաստ է, ԵՄ-ն հաշվի է առնում այդ անդամակցությունը, եւ ես լիահույս եմ, որ զարգացումները դրական ուղղությամբ են ընթանալու»,- ասել է Էնգելը։

Նրա համոզմամբ՝ Մոսկվան խնդիրներ չի հարուցի համաձայնագրի ստորագրման ճանապարհին, քանի որ բանակցությունները սկսվել են Մոսկվայի գիտությամբ եւ ԵՄ-ի կողմից՝ այն գիտակցումով, որ ՀՀ-ն ԵՏՄ անդամ է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Գաղտնի պայմանավորվածություննե՞ր են ձեռք բերվել
Բանն այն է, որ ՔՊ-ում էլ խուլ դժգոհություն կա` ամիսներ շարունակ Փաշինյանը նրանց կերակրել է Եվրոպա գնալու...
Հայտնի է Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն հանդիպման ժամը
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության...
ՀՀ իշխանությունը պետք է որոշի՝ ուզո՞ւմ է, թե ոչ ԵՄ մտնելու թեկնածու դառնալ. Նրանք չեն ձևակերպել այդ խնդրանքը. Դըկոտինյի
Հայաստանը թեքվել է դեպի Եվրոպա. Այդ մերձեցումն արդեն սկսվել է…
Սա պատմական օր է եվրոպական ընտանիքի համար. Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային
Դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհուրդը որոշում է կայացրել Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի...
«Դա մի ուղղություն է, որի հետ կապված ես շատ դրական տրամադրվածություն ունեմ». Ալեն Սիմոնյանը՝ եվրաինտեգրման մասին
Ոչ ոք չի կարող ժխտել, որ երբ, օրինակ, մեր գործընկերները աբսուրդի հասնող հայտարարություններ էին անում…..
Հայաստանում կա եվրաինտեգրման գաղափար, բայց կա նաև ոչ բլոկային պետություն դառնալու գաղափարը. Արմեն Գրիգորյան
Իսկապես, Հայաստանի ժողովրդավարությունը հաճախ թիրախավորվում է ու դրանից պաշտպանվելու համար անհրաժեշտ է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ