News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Մարտի 2-ին Երեւանում Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերի վարչական շենքում վերապատրաստման համար նոր բարելավված լսարան է բացվել: Այն նոր տեխնոլոգիաներով է հագեցած:

Ծրագիրն իրականացվել է Միգրացիոն քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի (International Centre for Migration Policy Development - ICMPD) եւ Եվրամիության աջակցությամբ:

ICMPD-ի թիմի ղեկավար Կարել Հոֆսթրի խոսքով՝ նոր դասարանն ուղղված է սահմանապահ զորքերի ներկայացուցիչների փաստաթղթերի ուսումնասիրման հմտությունների խթանմանը: «Այս դասարանի բարելավման եւ տեխնիկայի համար մենք մոտ 116 հազար եվրո ենք ծախսել»,- նշել է նա:

Դասարանի բացման պաշտոնական արարողության ժամանակ ելույթ ունենալիս ԱԱԾ-ի Սահմանապահ զորքերի սահմանապահ հսկողության սահմանապահ ջոկատի պետ, գնդապետ Արմեն Մուրադյանը հայտարարել է. «Մեր համագործակցությունը հանգեցրել է նրան, որ հետագայում մենք լավ աշխատակիցներ կունենանք, որոնք քաղաքակիրթ կերպով կկատարեն իրենց ծառայողական պարտականությունները: Մենք վստահ ենք, որ դասարանը կծառայի այն նպատակներին, ինչի համար ստեղծվել է»:

Հայաստանում Եվրամիության պատվիրակության սահմանների կառավարման ծրագրի ղեկավար Դավիթ Ավագյանը համոզմունք է հայտնել, որ լսարանը երկար ժամանակ ինտենսիվորեն կօգտագործվի: «Սա այս ոլորտում Եվրամիության միակ աջակցությունը չէ: Ընդհանուր առմամբ 4 մլն արժողությամբ այս ծրագիրն այլ ծրագրերի շարունակությունն է, օրինակ՝ Բագրատաշենի, Բավրայի հսկիչ անցակետերի արդիականացման ծրագրերի»,- հավելել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ