News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ազգային ժողովի քառօրյայի վերջին նիստը այսօր՝ մարտի 2-ին, չի մեկնարկել, քանի որ անհրաժեշտ թվով պատգամավորներ ներկա չեն, քվորում չկա:

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ գրանցվել էր 38 պատգամավոր եւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ ԱԺ կանոնակարգի համաձայն՝ գրանցումը շարունակվում է 3 ժամ, մինչև քվորում ապահովվի:

Եթե այդ ընթացքում քվորում չապահովվի, նիստը կհայտարարվի չկայացած:

Նշենք, որ վերջին օրերին ԱԺ նիստերին շատ քիչ թվով պատգամավորներ էին մասնակցում ԱԺ նիստերին: Ամենայն հավանականությամբ նրանք զբաղված են նախընտրական քարոզարշավի նախապատրաստական աշխատանքներով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ