Գույքի վրա դրվող կալանքը պետք է ֆինանսական պարտքին համարժեք լինի: Այս մասին մարտի 2-ին՝ կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով՝ այս առումով հարկադիր կատարողներից քաղաքացիների գանգատներն արդարացված են՝ շատ դեպքերում կալանք է դրվում այն չափով, որը պարտքը շատ ավելի է գերազանցում: Կարապետյանը արդարադատության նախարարին հանձնարարեց կալանքը հաշվելու նոր մեթոդի մասին օրինագիծ մշակել: