News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

«Հաց բերողը» Արթուր Սարգսյանի առղջական վիճակն այնպիսին է, որ նրան քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն կա: Այս մասին այսօր՝ մարտի 2-ին, լրագրողների հետ զրույցւոմ ասել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Այս պահին Արթուր Սարգսյանի առողջական վիճակն այնպիսին է, որ ավելի արդյունավետ կլինի քաղաքացիական հիվանդանոցում բուժումը կազմակերպելը: Ես նաեւ գրություններ եմ ուղարկել նրա կալանքի առնչությամբ, նաեւ առողջական վիճակի առումով: Մեր կողմից այցեր են կատարվում, արդեն հայտարարել ենք, որ այցերը լինելու են ամենօրյա: Խնդիրն այն է, որ Արթուր Սարգսյանը հրաժարվում է որեւէ բուժօգնությունից, բայց մենք կարողանում ենք առանձնազրույցներ ունենալ նրա հետ»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ուներ: Փետրվարի 9-ին, սակայն, նա կրկին կալանավորվել էր: Արթուր Սարգսյանը հացադուլ է հայտարարել եւ պահանջում է փոխել իր խափանման միջոց կալանքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ