Հայաստանը կշարունակի դրամաշնորհային ծրագրով աջակցել արգելոցների պահպանմանը: Համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության մարտի 2-ի նիստում:
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանի խոսքով՝ արգելոցների եւ պահպանվող տարածքների համար միջոցներ կհատկացվեն գերմանական KfW բանկի հետ ծրագրի 3-րդ փուլի շրջանակում:
Այդ նպատակով 2017 թվականին բանկը Հայաստանին 155.5 մլն դրամ (ավելի քան 300 հազար եվրո) կփոխանցի: