News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Վանաձորյան ավագանու բոյկոտը հասավ Երեւան, պառլամենտ: Այսօր՝ մարտի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հումորով նկատեց Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն՝ անդրադառնալով փաստին, որ ԱԺ այսօրվա նիստի չկայացած քվորումի բացակայության պատճառով:

«Եթե ավելի լուրջ`չեմ կարող ասել: Բայց ոչ միայն իշխանությունից, բազում կուսակցություններից չկան պատգամավորներ: Սա նոր իրավիճակ չէ, կհորդորեի սենսացիա չստեղծել, այսօր ունենք այդ իրավիճակը, պետք է առաջնորդվենք այդ իրողությամբ»,ասաց Շարմազանովը: Նրա խոսքով, իրենք երբեք իրենց պատգամավորներին բերման չեն ենթարկում ԱԺ. «Մեր պատգամավորներն ազատ են իրենց կամարտահայտության մեջ»:

Նույն խնդրի առնչությամբ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ լրագրողների զրույցում նշեց, որ ԱԺ-ում քվորումի բացակայությունը կազմակերպել էր իշխող կուսակցությունը. «Կարծում եմ` իրենք այլեւս շատ հրատապ նախագծեր չունեին անցկացնելու եւ կարծում եմ` հասկանում էին, որ նաեւ սա վերջին քառօրյան է եւ ընդդիմադիր ուժերը փորձելու էին անգամ վարման կարգով եւ տարբեր նախագծերի կոնտեքստում բարձրաձայնել տարբեր խնդիրներ, այդ թվում` նաեւ Մասիսում տեղի ունեցած միջադեպի մասին, եւ իրենք նպատակահարմար գտան անաղմուկ շրջանցել այս օրը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ