News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

1991-ից ի վեր գլխավոր քաղաքական դերում եղել է Հայաստանի հանրապետական կուսակցությունը։ Այս մասին մարտի 2-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային Ժողովի փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ պատասխանելով հարցին, թե նախընտրական  ծեծկռտուքներում ու վեճերում գլխավոր դերում ՀՀԿ ներկայացուցիչներն են։

«Ինչ վերաբերում է նախընտրական պայքարին, ապա ես կիսում եմ ընկերոջս՝ Դավիթ Հարությունյանի կարծիքը, ով ասում է, որ գործընթացում, որտեղ ընդգրկված են ավելի քան 1000 թեկնածուներ, էլ չեմ խոսում նրանց կողմնակիցների, ակտիվիստների մասին, բնականբար չեն կարող միջադեպեր չլինել։ Բայց մենք ամեն ինչ կանենք, որ այդ միջադեպերի մեղավորնեը պատժվեն, եւ ամեն ինչ լինի օրենքի շրջանակներում»,-նշել է Շարմազանովը։

Նա ընդգծել է, որ Հայաստանի հանրապետական կուսակցությունը դատապարտում է նման քայլերը։ «Եվ Հայաստանի հանրապետական կուսակցությունն աչք չի փակի ոչ մի միջադեպի վրա»,-հավելել է Էդուարդ Շամազանովը։

Նշենք, որ համաձայն մամուլում հապարակումների՝ Արարատի մարզում  դանակակռիվ է տեղի ունեցել իշխող կուսակցության  եւ «Ծառուկյան» դաշինքի ներկայացուցիչների միջեւ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ