Ազգային Ժողովը մարտի 2-ին այդպես էլ չի կարողացել նիստ անցկացնել՝ քվորումի բացակայության պատճառով:
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ նիստերի դահլիճում անհրաժեշտ թվով պատգամավոր (66) չկան, հետեւաբար հնարավոր չէ նիստ անցկացնել: «Ցտեսություն, ամենայն բարիք»,- հայտարարել է Շարմազանովը:
Հիշեցնենք, որ խորհրդարանում այսօր ընդամենը 39 պատգամավոր է գրանցվել:




























