News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն մտադիր է հարաբերություններ հարթել հնարավորինս շատ մուսուլմանական երկրների հետ։ Այս մասին NEWS.am –ի թղթակցին տված հարցազրույցում ասել է Մերձավոր արեւելքի հարցերով ամերիկացի փորձագետ Ալոն Բեն- Մեիրը։

Պատասխանելով անցած տարվա դեկտեմբերին Ադրբեջան ու Ղազախստան Նեթանյահուի կատարած այցելությունների ու Իրանի նախագահի՝ Հայաստան, Ղրղզստան ու Ղազախստան այցելությունների հետ դրա հնարավոր կապի մասին հարցին՝ փորձագետը նշեց․ «Չեմ կարծում, թե ուղեւորություների միջեւ որևէ կապ կա։ Նեթանյահուն մտադիր է հարաբերություններ հարթել հնարավորինս շատ մուսուլմանական երկրների հետ ու միաժամանակ փորձում է մարգինալիզացնել իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը»։

Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր ու «Համաշխարհայի քաղաքականության ինստիտուտի» մերձավորարեւելյան բաժանմունքի տնօրեն Բեն Մեիրը, շեշտեց, որ շատանում են այն մուսուլմանական պետությունները, որոնք շահագրգռված են հարաբերություններ հաստատել Իսրայելի հետ, որպեսզի օգուտ քաղեն տեխնոլոգիաների ու զենքի ոլորտում Իսրայելի ձեռքբերումներից։

Պրոֆեսորը նաեւ մեկնաբանել է Իսրայելի ու մեկ այլ մուսուլմանական երկրի՝ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը։ Խոսելով կարգավորման պատճառների մասին՝ Բեն Մեիրը նշել է,որ Թուրքիայի ու Իսրայելի մերձեցման հիմքում բացառապես փոխադարձ շահերն են։ «Կողմերից ոչ մեկը մյուսին չի վստահում ո ւ երկուսն էլ համաձայն են մի կողմ դնել իրենց տարաձայնությունները ու ընդլայնել տնտեսական ու առեւտրային հարաբերությունները, որոնցից կարող են օգուտ քաղել»,- շեշտեց փորձագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողան. Թուրքիան կարեւորում է Իսրայելի հետ երկխոսության վերսկսումը
Թուրք առաջնորդն իսլամաֆոբիան նույնացրել է հակասեմիտիզմի հետ՝ նշելով, որ այդ երկու երեւույթներն էլ հանցագործություն են մարդկության դեմ...
Էրդողանը կոչ է արել «վերջ դնել» Արեւելյան Երուսաղեմում Իսրայելի քաղաքականությանը
«Մենք պետք է վերջ դնենք ապօրինի բնակավայրերի, ավերածությունների, բռնի տեղահանումների, բռնագրավման եւ տարհանման ․․․
Նեթանյահուն ու Էրդողանը «հաճոյախոսություններով» են փոխանակվել. Թուրքիան՝ «մռայլ բռնապետություն» եւ «ֆաշիստական Իսրայել»
Իսրայելի ազգային բնույթի մասին օրենքի վրա Էրդողանի հարձակումները միայն զարդարում են փաստաթուղթը…
Սաուդյան Արաբիան, Հորդանանը եւ Պաղեստինը Իսրայելին նախազգուշացրել են Թուրքիայի ակտիվացման մասին. Haaretz
«Էրդողանը փորձում է մոբիլիզացնել Երուսաղեմի խնդիրը` իր իմիջը արաբական եւ իսլամական աշխարհում բարձրացնելու եւ իրեն որպես Իսրայելին...
Թուրքիայի դեսպանին ստուգել են Իսրայելի ԱԳՆ շենքի մուտքի մոտ
Մենք չափազանց վիրավորված են այդ դրվագից եւ թույլ չենք տա, որ մեր երկրի դեսպանին նվաստացնեն․․․
Իսրայելի դեսպանին նվաստացրել են Ստամբուլի օդանավակայանից մեկնելիս
Չնայած դիվանագիտական անձեռնմխելիությանը՝ դեսպանին խուզարկել են եւ ստիպել...
Ամենաշատ