Սիրիայի կառավարական ուժերը գրավել են Պալմիրան, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Շոյգուն երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է, որ սիրիական կառավարական զորքերը՝ ռուսական ավիացիայի աջակցությամբ ազատագրել են Պալմիրան։
Հիշեցնենք, որ գրեթե երկու տարի ԻՊ ահաբեկիչներն իրենց վերահսկողության տակ էին պահում Սիրիայի մշակութային կենտրոններից մեկը՝ Պալմիրան, որի համար վերջին տարիներին դաժան մարտեր են մղվել։ Քաղաքը ազատագրվել էր մեկ տարի առաջ՝ մարտին, բայց անցած տարվա դեկտեմբերին զինյալները նորից գրավել էին այն։
Ահաբեկիչները Պալմիրայում սպանել են քաղաքի շատ բնակիչների ու քանդել հին ավերակները, որոնք ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության հուշարձանների թվին են պատկանում։











