News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վլադիմիր քաղաքում ոստիկանությունը որոնում է «սմս» հաղորդագրությունների հեղինակներին, որոնք առաջարկել էին գիշերը գազը միացրած թողնել, որպեսզի փերի դառնան, «Վինքսերի ակումբ» մուլտսերիալի նման։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին պատմել է ՆԳՆ տարածքային վարչության ներկայացուցիչ Անդրեյ Տուտուեւը։

«Սոցցանցերի մշտադիտարկումից հետո մենք մեծ քանակության տեղեկություն ենք ստացել, որ ուղարկվում են զանգվածային հաղորդագրություններ այն մասին, թե ինչպես փերի դառնալ՝  գազը միացրած թողեք գիշերը ու առավոտյան փերի կդառնաք»,- պատմել է նա։ Տուտուեւի խոսքով հաղորդագրությունները ստանում են թե երեխաները, թե մեծահասակները։ «Ես ինքս եմ երկու օր առաջ նման հաղորդագրություն ստացել»,- հավելել է նա ՝ նշելով, որ սոցցանցերում այդ մասին ահազանգել են երեխաների ծնողները։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ