Հայաստանի եւ Եվրամիության բանակցությունների ավարտը Համընդգրկուն եւ ընդլայնված համաձայնագրի շուրջ, ԵՏՄ–ին անդամակցությունը, ՆԱՏՕ–ի հետ հարաբերությունները։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այս հարցերը մեկնաբանել է «Եվրոնյուսի» հետ հարցազրույցում։

Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիրը Ասոցացման համաձայնագրի  համեմատությամբ հետքա՞յլ է, թե՞ առաջ, որից  2013 թվականին Հաաստանը հրաժարվեց։

Երկու կողմերի բարի կամքի շնորհիվ նոր համաձայնագիրը նախորդից այնքան էլ չի տարբերվում։ Քաղաքական հատվածում գրեթե տարբերություն չկա։ Ինչ վերաբերում է տնտեսական հատվածին, մենք պետք է խուսափենք Եվրասիական տնտեսական միության առջեւ ստանձնած մեր պարտավորությունների հետ հակասություններից, որի անդամակցում ենք։

Ռուսաստանն առարկել է ԵՄ–ի հետ Հայաստանի, Ուկրաինայի Ասոցացման համաձայնագրին։ Ստիպվա՞ծ էիք փոստաթուղթը մեղմել, որ այն Ռուսաստանին  բավարարեր։

Բանակցությունների սկզբից եւեթ մենք հասկանում էինք, որ կարող ենք ե՛ւ ԵՄ հետ ասոցացման համաձայնագիր ունենալ, ե՛ւ ԵՏՄ–ի հետ տնտեսական սերտ ինտեգրացիա։ Ռուսները մեզ երբեք չեն ասել, որ մենք նման համաձայնագիր կնքել չենք կարող։ Նրանք մեզ ասել են՝ կարող եք, եթե ցանկանում եք, բայց այդ դեպքում դուք պետք է էներգետիկ մատակարարումների համար այն գինը վճարեք, որը համաշխարհային շուկան է հաստատում։

Ապագայում Եվրասիական տնտեսական միությունը կարո՞ղ է Եվրամիությանը հավասար դառնալ։

Կարծում եմ, որ դեռեւս շատ վաղ է խոսել հավասար մակարդակի հասնելու մասին։ Ավելի լավ է խոսել այդ երկու բլոկների միջեւ համագործակցության մասին։ Սեփական օրինակով մենք ցույց ենք տալիս, որ դա հնարավոր է։

Դուք ի՞նչ կարող եք Եվրամիությանն առաջարկել։ Ֆուտբոլիստ Մխիթարյանը լավ արտահանում է, էլ ի՞նչ։

Մենք Հենրիխ Մխիթարյանի եւ շախմատի վարպետ Լեւոն Արոնյանի նման հայտնի շատ մարդիկ ունենք, մենք օլիմպիական չեմպիոններ ունենք, բայց մենք կարող են Եվրամիությանն օգտակար լինել մեր գյուղատնտեսական հրաշալի արտադրանքով։ Տեղեկատվական տեխնոլոգիաները եւս Հայաստանում շատ արագ են զարգանում։ Բայց մենք առաջին հերթին կարող են եվրոպացիների համար բարի հարեւան լինել, կանխատեսելի հարեւան։

Հայաստանն իր անվտանգության ապահովման հարցում հույսը Ռուսաստանի վրա է դնում։ Դուք, օրինակ, ՆԱՏՕ–ում այլընտրանք տեսնո՞ւմ եք։

Ես նոր եմ հանդիպել ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի հետ։ Ես նրան Հայաստան եմ հրավիրել մեր հաջող համագործակցության 25–ամյակի հանդիսությանը։ Մենք ոչ մի հակասություն չենք տեսնում այս գործընկերության եւ Ռուսաստանի հետ մեր դաշնակցության միջեւ։