Օրեր առաջ Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը պայմանագիր էր ստորագրել Երեւանի «Ալաշկերտի» հետ: Նա կզբաղեցնի ակումբի փոխնախագահի պաշտոնը: Այդ կապակուցությամբ Ալաշկերտի» նախագահ Բագրատ Նավոյանը մեկնաբանություն է տվել NEWS.am-ին:
Հարցին, թե Վարուժան Սուքիասյանը ավելի հայտնի է որպես մարզիչ, ի՞նչ նպատակով եք նրան նշանակել փոխնախագահ, այլ ոչ թե մարզչական շտաբում, Նավոյանը պատասխանեց. «Վարուժան Սուքիասյանը մինչեւ հավաքական գնալը ինձ մոտ փոխնախագահ էր: Կարծում եմ՝ նրա վարկանիշը այդտեղից է ավելի բարձրացել: Չեք կարծում, որ եթե գլխավոր մարզիչը դառնում է թիմի փոխնախագահ, դա պաշտոնի ցածրացում է: Նա մարտի մեկից մեզ մոտ է արդեն: Ոչ ոքի չի փոխարինել, այդ հատիքը ազատ էր:
Այս պահին ես ունեմ գլխավոր մարզիչ՝ Արամ Ոսկանյանը: Իսկ Վարուժանը հավաքականն էր մարզում եւ հավաքականից գալ «Ալաշկերտի» մարզիչ ինչ-որ տեղ ցածրացում կհամարվեր: Ես եմ ցանկություն հայտնել միասին աշխատելու: Նա կարող է օգնել մեզ նաեւ մարզչական հարցերով եւս, խորհուրդներ տալ, բայց հիմնականում նա զբաղվելու է թիմի հարցերով Բարձագույն խմբում, Առաջին խմբում եւ շատ այլ հարցերով»:
Նրա խոսքով, Աբրահամ Խաշմանյանը այսօր շարունակում է իր աշխատանքը «Ալաշկերտում»:
Վերա Մարտիրոսյան