ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի գլխավորած պատվիրակությունն այսօր՝ մարտի 3-ին, ժամանել է Երեւան:
Հայաստանի ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորել է Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ Ազգային ժողովի պատվիրակություն:
Ավանդույթի համաձայն Ազգային ժողովի փոխնախագահը ՌԴ Պետական Դումայի նախագահին նվիրեց ‹‹Անմոռուկ››: