Թուրքիայում 2016–ի հուլիսի 15–ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի գործով մեղադրական զեկույցն արդեն պատրաստ է։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ հեղաշրջման փորձի մայր գործով մեղադրական զեկույցը կազմել է 2581 էջ, որտեղ 38 կասկածյալի համար պահանջվում է ցմահ ազատազրկում։
Նշվում է, որ հեղաշրջման փորձը նախատեսվել է իրականացնել գիշերը 03։00–ին, սակայն հրամանն ավելի շուտ են արձակել՝ 20։30–ին։
Զեկույցում նաեւ շեշտվում է, որ հեղաշրջման մասին բանակում սկսել են պատրաստվել 2015–ի դեկտեմբերի 27–ից։
Հեղաշրջման փորձի մայր գործով թիվ մեկ կասկածյալը Ֆեթուլլահ Գյուլենն է։