Հանրապետության տարածքում մարտի 4-ին՝ կեսօրից հետո սպասվում են տեղումներ:
Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ՝ Երեւանում մարտի 4-ին` կեսօրից հետո ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:
Մայրաքաղաքում գիշերը կդիտվի -1+1, ցերեկը՝ +2+4 աստիճան տաքություն:
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` -2-7, ցերեկը` 0+5,
Կոտայքում՝ գիշերը` -2-7, ցերեկը` 0+5,
Գեղարքունիքում՝ գիշերը` -2-7, ցերեկը` 0+5,
Լոռիում՝ գիշերը` -2+2, ցերեկը` +7+12,
Տավուշում՝ գիշերը` 0+5, ցերեկը` +10+15,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` -2-7, ցերեկը` 0+5,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` 0-3, ցերեկը` 0+5,
Արարատում՝ գիշերը` 0-2, ցերեկը` 0+4,
Արմավիրում՝ գիշերը` 0-2, ցերեկը` 0+4,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` -2-7, ցերեկը` 0+5,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` 0-2, ցերեկը` 0+4,
Սյունիքի հովիտներում ՝ գիշերը` +1+4, ցերեկը` +10+13,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +7+12,
Արցախում՝ գիշերը` 0+3, ցերեկը՝ +9+12: