News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանիայում ծանր հիվանդները կկարողանան դեղատոմսով գնել կաննաբիս պարունակվող դեղամիջոցներ։ Դրանց գնման թույլատվությունը տրամադրվելու է առավելագույնը երեք օրվա ընթացքում, իսկ ծախսերը փակելու է բուժապահովագրությունը։ Այս մասին հայտնել է Առողջապահության նախարարության ստատս քարտուղար Լութց Շտրոպպեն, փոխանցում է «Գերմանական ալիքը»

Մոտ ժամանակներս Գերմանիայում նաեւ կթույլատրեն բժշկական նպատակներով կանեփ աճեցնել։ Այդ գործընթացի կառավարումն ու համակարգումը իրականացնելու կաննաբիսի վերահսկողության հատուկ գործակալությունը, որը ենթարկվում է Դեղամիջոցների հարցերով դաշնային ինստիտուտին։

Համապատասխան օրինագիծը հաստատել է բունդեսթագը, իսկ փետրվարին դրա օգտին է քվեարկել բունդեսրաթը։ Մնում է, որ նախագահը ստորագրի այն։  

Մինչեւ վերջերս Գերմանիայում թույլատրվում էր հիվանդներին կանեփ նշանակել բացառիկ դեպքերում։ Հիմա նման դեղատոմս է ստանում մոտ 1000 հիվանդ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ