News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի ձեռքերում է ղարաբաղյան կարգավորման բանալին, չնայած գերիշխող տարածաշրջանային կարգավիճակը պահպանելու նրա ձգտումը նույնքան ուժեղ է, որքան եւ այդ խնդիրը լուծելու ցանկությունը։Այս մասին ասվում է ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնի զեկույցում։

Հոդվածագրի խոսքով, բանակցություններում այդպես էլ ձեռք չի բերվել առաջընթաց, իսկ հավանականությունը, որ այս տարի ռազմական գործողությունները կվերսկսվեն, դեռ շատ մեծ է։ Ադրբեջանի նպատակն է առնվազն հարցականի տակ դնել ստատուս- քվոն, մինչդեռ Հայաստանի նպատակն է պահպանել իրավիճակն այնպիսին, ինչպիսին կա։ «Հայաստանի ու Ադրբեջանի չճկվող դիրքորոշումները փակուղի են տարել բանակցությունները, բայց կա նաեւ երրորդ վճռորոշ խաղացողը, որին պետք է հաշվի առնել, իսկ այդ խաղացողը Ռուսաստանն է։ Մինչ Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումները ակնհայտ են, հակամարտությունում Ռուսաստանի՛ մոտիվացիան շատ ավելի բարդ է»,- գրում է փորձագետը։

Stratfor -ի փորձագետը համարում է , որ լայն իմաստով, այս երկու երկրների՝ ինչպես եւ նախկին ԽՍՀՄ մյուս երկրների հանդեպ, Ռուսաստանի հետաքրքրությունը իր ազդեցությունը պահպանելն է։ Հեղինակը համարում է, որ Ռուսաստանը «ընդհանուր առմամբ հաղթահարել է այդ խնդիրը Հայաստանում» , սակայն ուզում է Բաքվին էլ ավելի մոտեցնել իրեն։ Նա շեշտում է, որ 2016-ի ապրիլյան իրադարձությունների ժամանակ Ռուսաստանը չեզոք դիրքորոշում է զբաղեցրել, «եւ ոչ թե պաշտպանել իր հայ դաշնակիցներին՝ ռազմական ու քաղաքական առումներով» ։ «Իրականում Ադրբեջանը չէր կարող շարունակել էսկալացիան առանց Ռուսաստանի կողմից գոնե լռելյայն համաձայնության։ Չնայած Մոսկվան միջամտել է, որպեսզի կանխի լայնածավալ հակամարտությունը, բայց ուղերձի բովանդակությունն այն էր, որ Բաքուն գործողությունների մեծ ազատություն ունի տարածաշրջանում ու որ Երեւանը չի կարող ամբողջովին ապավինել Մոսկվային՝ իր անվտանգության երաշխավորման հարցում»,- գրում է վերլուծաբանը։

Հոդվածում նշվում է, որ ըստ լուրերի, Ռուսաստանն ուզում է առաջ մղել այսպես կոչված Լավրովի ծրագիրը, որը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի շուրջ հինգ շրջանների հանձնում Ադրբեջանին՝ Ռուսաստանի ղեկավարությամբ խաղաղապահների տեղակայման դիմաց։ Սակայն, հեղինակը նշում է, որ Հայաստանի կառավարությունը դեմ է այդ ծրագրին։ Ռուսաստանը երկու տարբերակ ունի՝ կամ Ադրբեջանին կանաչ լույս ցույց տա էսկալացիայի համար ու ճնշի Հայաստանին՝ զիջումների հասնելու համար։ Կամ էլ Մոսկվան կարող է օգտվել Հայաստանի կառավարությունում իր կապերից ՝ ազդեցություն գործելու համար։

Նշում են, որ չնայած Ռուսաստանը սերտ կապեր ունի մի քանի կառավարական ֆիգուրների (այդ թվում ԱԳՆ-ում ու ՊՆ-ում) ու քաղաքակա ն ընդդիմության առաջնորդների հետ, որոնք կարող են ավելի լոյալ վերաբերել Ղարաբաղի հարցով ռուսական դիրքորոշմանը, բայցեւայնպես հայ հասարակությունը թույլ չի տա նման գործարք։

Ինչ վերաբերում է երկրորդ սցենարին՝ Ադրբեջանին էսկալացիայի հարցում կանաչ լույս ցույց տալուն, ապա այն վտանգավոր է, քանի որ իրադարձությունները կարող են դուրս գալ վերահսկողությունից, ու Ռուսաստանը չի կարողանա «վերահսկել բռնությունը Լեռնային Ղարաբաղում»։

«Հնարավոր է նաեւ այն, որ Ռուսաստանն ուզում է Ադրբեջանի մոտ տպավորություն ստեղծել, թե ինքը Հայաստանին դրդում է քաղաքական զիջումների, նույնիսկ եթե դա այդպես չէ։ Այդ դեպքում Լավրովի ծրագիրը Մոսկվայի համար բացում է հեռանկարներ, որոնք ենթադրում են Ադրբեջանի հետ ավելի սերտ ռազմական համագործակցություն ու զենքի վաճառքի գործարքներ, ավելի սերտ կապերի զարգացում Բաքվի հետ, չխաթարելով Հայաստանի կառավարության դիրքորոշումները։ Դա էլ կարող է ռիսկային լինել, քանի որ անորոշ ժամանակով քաղաքական ստատուս- քվոյի պահպանումը Ադրբեջանի համար ձեռնտու չէ, այնպես որ Ռուսաստանը չի կարող շարունակել ձգձգել հարցը առանց որոշակի արդյունքների։ Դա հատկապես արդիական է, քանի որ մյուս տարածաշրջանային տերությունները՝ օրինակ Թուրքիան ու Իրանը , կարող են ավելի ակտիվանալ Կովկասում ու ի վիճակի լինել մարտահրավեր նետել Ռուսաստանի գերիշխանությանը»,- ասվում է հոդվածում։

Ամփոփելով՝ վերլուծաբանը նշում է, որ Ղարաբաղի հարցում Ռուսաստանի դիրքորոշումը ենթակա է տատանումների, քանի որ վերաբերում է Կովկասում ազդեցության պահպանման երկարաժամկետ շահերին։ Մոսկվայի վերջնական նպատակն է պահպանել ազդեցություն Հայաստանի ու Ադրբեջանի վրա ու ղարաբաղյան հակամարտությունը գործածել որպես միջոց՝ երկու երկրներում իր դիրքորոշումը ձեւավորելու համար։ Հենց դա կդառնա առանցքային գործոն ՝ հակամարտության քաղաքականության ու անվտանգության էվոլյուցիայի համար։ Իսկ հակամարտությունը, առաջիկա ամիսներին,ըստ երևույթին, ավելի պայթյունավտանգ կդառնա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ