News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. «Անհանգստացնող մարտեր տեղի են ունենում ԼՂ հակամարտության գոտում, դրանք տեղի են ունենալու։ Բայց ԼՂ հակամարտության ուժային կարգավորման վտանգը հեռացել է։ Ադրբեջանը միայնակ չի համարձակվի պատերազմի գնալ, դա միանշանակ է։ Եթե անցյալ տարվա ապրիլյան պատերազմի ընթացքում Թուրքիան համերաշխություն էր հայտնում Ադրբեջանին, ապա ներկայումս ինքն է պայքարում իր տարածքային ամբողջականության համար, քանի որ, եթե Ադրբեջանն ունի ԼՂ հակամարտություն, ապա Թուրքիան էլ այսօր գերզբաղված է քրդական հարցով, իսկ ԱՄՆ-ը այսօր Մերձավոր Արեւելքում քրդական պետության ստեղծման նախագիծ է առաջ մղում։ Հասկանո՞ւմ եք՝ դիվանագիտությունը պարտվել է»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ռուս քաղաքագետ, սյունակագիր Ստանիսլավ Տարասովը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում սպասվող իրադարձություններին։

Ըստ նրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ակտիվորեն ճնշումներ են բանեցնում Ադրբեջանի նկատմամբ։ «Ադրբեջանի ներկայիս արձագանքը պայմանավորված է այն հանգամանքով, որ համանախագահները պայմաններ են առաջադրում՝ Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ընդունված համաձայնությունների կատարում։ Սրանք չեն կատարվում, քանի որ Ադրբեջանը չափազանց մեծ վախ ունի, որ իրեն ԵԱՀԿ-ն կմեղադրի հրադադարի խախտման մեջ, այդ դեպքում գիտե՞ք՝ ինչ կլինի. կսկսվեն պատժամիջոցներ, Ադրբեջանը կհայտարարվի ագրեսոր, կկիրառվեն միջազգային պատժամիջոցներ, ԵԱՀԿ Մինսկի խումբը ՄԱԿ ԱԽ-ում ագրեսորի դեմ բանաձեւ կարող է ընդունել։ Մինսկի խումբն այսօր այս սցենարով վախեցնում է Ադրբեջանին»,- ասել է Տարասովը՝ նկատելով, որ դիվանագիտական բոլոր կանոնների համաձայն՝ Ադրբեջանը պարտվում է Ղարաբաղյան պարտիան։

Նա նաեւ ընդգծել է. «Քաղաքագիտության մեջ կա մի կանոն՝ եթե պայմանավորվել եք ֆուտբոլ խաղալ, պետք է խաղալ ֆուտբոլ, իսկ Ադրբեջանն առաջին խաղակեսում խաղում է ֆուտբոլ, երկրորդում՝ բասկետբոլ, դա չի տեղավորվում ոչ մի օրինաչափության մեջ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ