News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եթե ուզում եք Հայաստանում համընդհանուր վստահության մոթնոլորտ ստեղծեք, ուրեմն կոչ արեք միասնական պլատֆորմ ձեւավորել, պայքարել ընտրակեղծիքների դեմ։ Այս մասին այսօր՝ մարտի 4-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց  ընդդիmադիր Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Զոյա Թադեւոսյանն՝ անդրադառնալով քաղաքական  ուժերի այն պահվածքին, որ խոսում են ընտրակեղծիքների մասին, սակայն կաշառքի բաժանման խոստումներ տալիս, «բարեգործություններով» գրավում ընտրողներին։

«Խոսում են արդար, թափանցիկ ընտրությունների մասին, բայց հետո տեսնում ենք՝ այս կամ այն կուսակցությունը ցուցակներ է կազմում, կաշառքի բաժանման խոստումներ է տալիս ու փորձում է ընտրողին գրավել, սա ազնիվ չէ։ Քաղաքական ուժերը, որոնք նպատակ են դրել Հայաստանի հետագա զարգացման հիմքերը դնելու, հավատացեք, որ դա հնարավոր է միայն ժողովրդավարական ընտրությունների եւ լեգիտիմ իշխանության ձեւավորման միջոցով։  Եթե ուզում եք՝ Հայաստանում համընդհանուր վստահության մթնոլորտ ստեղծենք, հասարակությունը հավատա քաղաքական ուժերին,  ուրեմն կոչ արեք միասնական պլատֆորմ ձեւավորել, պայքարել ընտրակեղծիքների դեմ»,-հայտարարեց Զոյա Թադեւոսյանը։

Ըստ  նրա՝ ընտրատեղամասերում ուժերի կենտրոնացումը, պայքարը հնարավորություն կտա կանխել ընտրակեղծիքները։

«Ժողովրդին այնպես են փչացրել, որ ժողովրդի աղքատ, ծայրահեղ ծանր վիճակը կարծես թե արդարացնում է նրա այն գործողություները, երբ դուռը բացում ու ընդունում է բոլոր այն հանգանակություններն ու, այսպես կոչված, բարեգործությունները, որը հետագայում դառնում է պետության կործանման սկիզբ։ Հետեւաբար ամեն մեկս մեր վրա պետք է մեղքի բաժին վերցնենք ու պայքարենք դրա դեմ։ Մենք պատրաստ ենք,  կեղծիքների դեմ պայքարելու ուժեղ թիմ ունենք»,-ասաց ՀԱԿ թեկնածուն։

Անդրադառնալով խաղաղության անհրաժեշտությանը՝ Զոյա Թադեւոսյանն ասել է, որ պատերազմները ձեռնտու են գող, ավազակ իշխանությանը. «Ցանկացած գող, ավազակ իշխանության համար  իր իշխանությունը պահպանելու ամենալավ հնարավորությունը պատերազմն է»։

Նշենք, որ Զոյա Թադեւոսյանը Կոնգրեսի ընտրական ցուցակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում եւ բացի այդ՝ առաջադրվել է Աջափնյակ-Արաբկիր-Դավթաշեն ընտրական տարածքում։

Կոնգրեսը խորհրդարանական ընտրություններին մասնակցում է «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ