News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Գաջեթները կարող են սթրես եւ բացասական էմոցիաներ առաջացնել: Նման եզրահանգման են եկել ամերիկացի հոգեբանները:

Ըստ Svopi-ի՝ մշտապես ձեռքին գաջեթներ ունեցող մարդիկ նյարդային են եւ բռնկվող: Հոգեբանների տվյալներով՝ մարդու հոգեկան վիճակի վրա առանձնապես ազդում են այն գաջեթները, որոնք մշտապես թարմացվում են համացանցին միանալու միջոցով:

Հետազոտության ընթացքում մասնագետները 18 տարեկանն անց 3511 մարդկանց մասնակցությամբ հարցում են անցկացրել: Մասնակիցների 86%-ը նշել է, որ մշտապես հետեւում է իր «խելացի» սարքերի թարմացումներին, 42%-ը մտահոգություն է հայտնել իրենց ֆիզիկական եւ մտավոր առողջության վրա սոցցանցերի բացասական ազդեցության առիթով:

Հոգեբանները պնդում են, որ սոցցանցերում կյանքով չափազանց տարված մարդիկ ավելի ցրված եւ անուշադիր են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ