Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկի օրը՝ մարտի 5-ին,  Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ներկայացրել է քարոզչական տեսահոլովակ:

Տեսահոլովակում «Ռեինկարնացիա» խումբը կատարում է «Փոխենք աշխարհը» երգը, իսկ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդես է գալիս որպես հարվածային գործիքների երաժիշտ: