Երեւանի Հալաբյան փողոցում մեքենայի մեջ մահացած հայտնաբերված 30-ամյա Օմար Ամարյանը տաքսու վարորդ էր: Այս մասին այսօր՝ մարտի 6-ին, NEWS.am-ը տեղեկացավ Զովունիի գյուղապետարանից: Գյուղապետարանից տեղեկացրին, որ դեռ հայտնի չէ, թե ինչ հանգամանքներում է մահացել 30-ամյա տղամարդը: Օմար Ամարյանը ամուսնացած էր, ունի երկու անչափահաս երեխա:
Ավելի վաղ տեղեկացրել էրնք, որ Երեւանի Հալաբյան փողոցի վրա գտնվող ВАЗ 2106 մակնիշի 34 OQ 486 համարանիշի ավտոմեքենայի մեջ երիտասարդ տղամարդու դի է հայտնաբերվել:
Դատաբժիշկի եզրակացությամբ՝ նրա գլխի հետեւի հատվածում կա հարվածի հետք:
Հարուցվել է քրեական գործ:




























