«Սասնա ծռեր» խմբին սնունդ հասցնելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանը «Հաց բերող» քիչ առաջ ազատ արձակվեց «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ից: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ նրան շտապօգնության մեքենայով տեղափոխեցին «Արմենիա» բժշկական կենտրոն:
«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի մոտ էին հավաքվել Արթուր Սարգսյանին սատարող քաղաքացիները:
Նշենք, որ դատախազությունը Արթուր Սարգսյանի նկատմամաբ ընտրված խափանման միջոց կալանավորումն այսօր վերացրել է:
ԱԺ-ում ստորագրահավաք էր սկսվել Արթուր Սարգսյանի նկատմամբ կալանքի որոշումը փոփոխելու վերաբերյալ, որը ստորագրել է 26 պատգամավոր:
Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբին օժանդակելու մեջ մեղադրվող Արթուր Սարգսյանն ազատ էր արձակվել 2016 թվականի դեկտեմբերի 31-ին, քանի որ ազատազրկման հետ անհամատեղելի հիվանդություն ուներ: Փետրվարի 9-ին, սակայն, նա կրկին կալանավորվել էր: Արթուր Սարգսյանը հացադուլ է հայտարարել եւ պահանջում է փոխել իր խափանման միջոց կալանքը:











