News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թաիլանդական կենդանաբաական այգու անասնաբույժները հսկայական ծովային կրիայի ստամոքսից հինգ կիլոգրամ մետաղադրամ են հանել, հայտնում է Թաիլանդի ազգային երրորդ հեռուստաալիքը։

Կրիան երկար տարիներ ապրում է Չոնբուրի նահանգի կենդանաբանական այգում, որը հաճախ այցելում են զբոսաշրջիկներ։ Զբոսաշրջիկների շրջանում տարածված սնահավատություն կա այն մասին, որ եթե կրիաների լողավազանի մեջ մետաղադրամ գցես , անպայման նորից Թաիլանդ կվերադառնաս։

Որոշ ժամանակ առաջ աշխատողները նկատել էին, որ կրիան մի կողմի վրա թեքված է լողում։Ռենտգենային հետազոտությունը ցույց էր տվել, որ նրա ստամոքսի մեջ բազմաթիվ կլոր օտարածին մարմիններ կան։ Պարզվել է կրիան տարիներ շարունակ կուլ է տվել տարբեր երկրներից եկած զբոսաշրջիկների նետած մետաղադրամները։

Վիրահատությունը հաջող է անցել, կրիայի վիճակը կայուն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ