Հայաստանի կոմունիստական կուսակցությունը կպայքարի երկրում գունավոր հեղափոխություններ պատրաստող ուժերի դեմ։ Այս մասին մարտի 6–ին հայտարարել է  Հայաստանի միացյալ պրոգրեսիվ կոմունիստական կուսակցության նախագահ Վազգեն Սաֆարյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի կոմկուսը ուշադրությունը կենտրոնացնում է պատշաճ զգոնություն ցուցաբերելու վրա, ինչն ամրագրված է նրա նախընտրական ծրագրում։ «Անհրաժեշտ է պայքարել Հայաստանի ներսում կասկածելի ծագման ուժերի հետ, որոնք գունավոր հեղափոխություններ են պատրաստում, քանի որ այդ ուժերը չեն կարող մեր ժողովրդի ազգային շահերին ծառայել», - ընդգծել է Սաֆարյանը։