ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր հրամանագիր է ստորագրել, որով դադարեցվում է հիմնականում մահմեդական բնակչությամբ վեց երկրների՝ Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի եւ Սուդանի քաղաքացիների համար ԱՄՆ 90-օրյա մուտքի հնարավորությունը: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Փախստականների ընդունման ծրագիրն ԱՄՆ-ում կդադարեցվի 120 օրով: Հրամանագրի նոր տարբերակում սիրիացի փախստականների ընդունման լիարժեք արգելքի մասին չի հիշատակվում:
Միգրացիոն քաղաքականության մասին Թրամփի նախորդ հրամանագիրը դաշնային դատարանն արգելափակել էր:
Նոր հրամանագիրն ուժի մեջ կմտնի մարտի 16-ից: Այսպիսով, ամենայն հավանականությամբ, կհաջողվի խուսափել քաոսից, որն օդանավակայաններում տիրում է նախորդ հրամանագրից հետո:


























