Ղրղզստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Բիշքեկում  առանձնազրույց է ունեցել  ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդեւի հետ։

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ կողմերն անդրադարձել են հունվարին  ՀՀ վարչապետի՝ ՌԴ պաշտոնական այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, մասնավորապես, հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծմանը, Մեղրու ազատ տնտեսական գոտում ռուսական ընկերությունների ներգրավմանը, գյուղատնտեսական նշանակության տեխնիկայի մատակարարման հարցերին։

Քննարկվել է  հայ-ռուսական տնտեսական օրակարգին վերաբերող  հարցերի լայն շրջանակ։

Հայաստանի եւ Ռուսաստանի վարչապետերը վերահաստատել են պատրաստակամությունը՝ շարունակելու հայ-ռուսական դաշնակցային գործակցության ընդլայնման ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՏՄ շրջանակում առեւտրատնտեսական հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ: