News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Մեր իշխանություններից հեռու չէ ճնշումներ գործադրելն ընտրողների նկատմամբ, քանի որ մի քանի տեղերում ժողովրդի պատրաստակամությունն ու մարդկանց քանակը խոսում է հենց դրա մասին: Այս մասին այսօր՝ մարտի 7-ին, Նոյեմբերյանում մի քանի լրագրողների հետ զրույցում ասաց «Օհանյան- Րաֆֆի- Օսկանյան» դաշինքի ընտրական ցուցակը գլխավորող, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով իրենց դաշինքի անդամ Արմեն Մարտիրոսյանի հայտարարությանը, թե հանրահավաքներին շատ քիչ մարդ է մասնակցում, քանի որ իշխանությունների կողմից ճնշումներ կան:

«Ընդհանուր առմամբ, մարդկանց քանակը բավարար է, բայց երկու կետում սակավաթիվ էր: Մենք տեղեկություններ ունենք, որ փորձում են այս կամ այն լծակներով ազդել, որ ժողովուրդը չհավաքվի, բայց դրա դեմն առնելու մեթոդները մենք գիտենք եւ համապատասխան միջոցներ մենք կձեռնարկենք»,- ասաց նա:

Նշենք, որ դաշինքը նախընտրական քարոզարշավը սկսել է մարտի 6-ին՝ այցելելով Տավուշի մարզ: Մասնավորապես, այդ օրը Բերդում շատ քիչ ընտրող էր հավաքվել, սա, ըստ Արմեն Մարտիրոսյանի, ճնշումների հետեւանք է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ