News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ծառուկյան» դաշինքը քարոզարշավը  սահմանամերձ Տավուշի մարզից է սկսել, որովհետեւ պետության զարգացումը կախված է երկրի անվտանգությունից: Այս մասին, այսօր՝ մարտի 7-ին, Տավուշի մարզի Բերդ քաղաքում նախընտրական քարոզարավի ժամանակ նշել է դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

Բերդ քաղաքում Ծառուկյանին եւ նրա թիմակիցներին դիմավորեցին մեծ թվով քաղաքացիներ: Գագիկ Ծառուկյանը դիմելով քաղաքացիներին՝ նշեց. «Քարոզարշավը սահմանամերձ գոտուց ենք սկսել, բոլորս էլ գիտենք, որ պետության զարգացումը կապված է սահմանից: Դուք այսօր ոչ միայն բերք ու բարիք ստեղծող եք, այլեւ սահման պահող եք: Մենք այնտեղ մեզ լավ ենք զգում, որովհետեւ գիտենք, որ սահմանը պահող կա: Դուք բոլորդ էլ գիտեք Ծառուկյանին, ես ոչ փողի, ոչ պաշտոնի կարիք չունեմ, բայց չեմ ուզում ձեռքերս ծալած նստել, ուզում եմ օգուտ տալ: Եղել եմ բանվորի ընտանիքից, «Հարվարդ» չեմ ավարտել, բայց մեծ ճանապարհ եմ անցել: Ծառուկյանը սուտ չի սիրում, տղաս էլ լինի՝ պիտի պատժվի»,-իր ելույթում ասաց Գագիկ Ծառուկյանը:

Գագիկ Ծառուկյանը նաեւ նշեց, որ Հայաստանում ժողովրդի համար պետք է կարողանալ այնպիսի պայմաններ ապահովել, որպեսզի արտագաղթը դադարի:

«Սահմանամերձ գոտին պետք է տարբերվի մյուս բնակավայրերից, ես միայն բառեր չեմ ասում, ես ասում եմ այն՝ ինչ իրական կյանքում կարող եմ անել: Պետք է ժողովրդին կարողանանք այնպիսի պայմաններով ապահովել, որպեսզի կարողանան այստեղ ապրել ու աշխատել եւ մնան իրենց հայրենիքում: Եթե փոքր ու միջին բիզնեսը հանդիսանում է պետության ողնաշարը, ԱՄՆ-ի պես պետության համար բյուջեի 64 տոկոսը տալիս է փոքր ու միջին բիզնեսը, իսկ Հայաստանում տալիս է ընդամենը 1 տոկոս: Պետք է փոքր ու միջին բիզնեսով զբաղվողների հարկերն իջեցնել, երբ ուժեղանան՝ նոր հարկերը բարձրացնել»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ