Այսօր՝ մարտի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ ժամը 16-ի սահմաններում Ստեփանավանի ոլորաններում իրար են բախվել Նիվա եւ Ֆոլկսվագեն մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով 4 հոգի` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն: Վիրավորներից մեկի վիճակը գնահատվել է ծանր, ինչի հետեւանքով նրան տեղափոխել են Երեւան:
Դեպքի վայրում աշխատել են Լոռու ճանապարհային ոստիկանները:
(1).jpg)
(1).jpg)
Լուսանկարները՝ Էդվարդ Արզումանյանի


























