News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Գիշերը Վանաձորի կենտրոնական Տիգրան Մեծի պողոտայում փակցված «Ելք» դաշինքի պաստառների վնասելու հետ կապված դաշինքի անդամ Քրիստ Մարուքյանը ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակային կասկած էր հայտնել, որ հնարավոր է տեղի ունեցածը կապ ունի ՀՀԿ-ի ներկայացուցիչների հետ:

«Նախկինում եղել է  նմանատիպ գործելաոճ: Հիմա էլ եթե հաշվի առնենք, որ միայն ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի պաստառներն են հիմնականում փչացրել, դրանից կարելի է  ենթադրել, որ այն մարդիկ, ում խանգարում է Է. Մարուքյանը, իսկ դա հանրապետականի կողմից առաջադրված մարդիկ են հիմնականում Լոռու մարզում: Հիմնական մրցապայքարը մենք ինչպես միշտ նշել ենք, հանրապետականի հետ է, հետեւաբար ենթադրություններս ուղղվել էին այդ ուղղությամբ»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց Քրիստ Մարուքյանը, հավելելով, որ  եթե դադարեն նմանատիպ գործողությունները, ուրեմն դա հանրապետականի մակարդականով որոշում է, եթե ոչ՝ ուրեմն կա հստակ ձեռագիր եւ կա հստակ ծրագիր:

Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, սակայն, տեղին չի համարում նման հայտարություններ անելը:

«Ես չեմ ուզում որեւէ մեկի հայտարարությունները մեկնաբանել, դրա համար այս երկրում կան իրավապահ մարմիններ, կան ընտրությունների ընթացքը վերահսկող մարմիններ, ովքեր համապատասխան գնահատականներ կտան, իսկ քարոզչության առաջին երկու օրվա համար չեմ կարծում, թե այս րոպեական հայտարարություններ անելը տեղին է: ՀՀԿ-ն լուրջ քաղաքական ուժ է,  իշխող կուսակցություն է, ընտրությունների կազմակերպման օրինականության ապոհվման ողջ պատասխանատվությունը կրում է  ՀՀԿ-ն եւ ՀՀԿ-ն այնքան թույլ ուժ չէ, որ նախընտրական պաստառներ պատռելու միջոցով ինչ-որ քարոզչական հնարքներ օգտագործվեն: Կարծում եմ՝ անողները  քաղաքական հոտառություն ու կողմնորոշում չունեցող մարդիկ են»,- նշեց քաղաքապետը:

Նա հորդորեց բոլոր ուժերին նախընտրական քարոզարշավն անցկացնել հանդուրժողականության մթնոլորտում:

«Կուզեի մենք ավելի շատ սեւեռվեինք մեր ծրագրերի, մեր գործողությունների, մեր ապագա պլանների վրա եւ չտարվեինք ինչ-որ մանր խուլիգանական դեպքերով»,- նշեց նա:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ