News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը

Միջազգային հանրությունը պետք է ուժեղացնի ճնշումը Ադրբեջանի վրա՝ Լեռնային Ղարաբաղում բաց պատերազմից խուսափելու համար։ «Նոր պատերազմի սպառնալիքը մշտական է ու կմնա այնքան ժամանակ, քանի դեռ Ադրբեջանը չհասկանա, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի»,- հայտնել է Սարգսյանը Ֆրանսիա կատարած իր այցի ժամանակ «Ֆրանս Փրեսս» -ին տված հարցազրույցում։ Ելիսեյան պալատում նա կհանդիպի ու կճաշի Ֆրանսուա Օլանդի հետ։

Սարգսյանը նշել է,որ Իլհամ Ալիեւը խոչընդոտում է դիվանագիտական առաջընթացին ու սպառնում է ցանկացած պահի վերսկսել ռազմական գործողությունները։

«Նա ասում է, որ Ադրբեջանը չի սկսի պատերազմ, եթե Հայաստանը բավարարի նրա պահանջը։ Ես ասել եմ, որ դա շանտաժ է, այլ ոչ թե փոխզիջման որոնում»,- հայտնել է նախագահը։

Նա Փարիզին, Մոսկվային ու Վաշինգթոնին կոչ է արել ցույց տալ, թե ինչ գին պետք է վճարի կողմերից մեկը, եթե հարձակում սկսի։

«Հայաստանում գերիշխում է տեսակետ, որ ռազմական գործողությունների վերսկսումը ժամանակի հարց է, գուցե ամիսների կամ շաբաթների ու որ գերագույն գլխավոր հրամանատարը ու ՊՆ-ն պետք է պատրաստ լինեն, որ թեկուզ վաղը կարող է պատերազմ սկսվել։ Չեմ կարծում, թե նոր պատերազմը անմիջական վտանգ է, բայց պետք է պատրաստ լինել ամեն ինչի, երբ գործ ես ունենում անկանխատեսելի հարեւանի հետ»,- նշել է Սարգսյանը։

Ինչ վերաբերում է Թուրքիայի հետ հարաբերություններին, ապա հիմա նրա հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը փակուղու մեջ է, հայտնել է Սարգսյանը։

Նշելով, որ միջազգային ճնշումն ու Բաքվի ու Երեւանի միջեւ զինված ուժերի հավասարակշռությունը մինչեւ վերջերս օգնել են, որ հակամարտությունը վերահսկողությունից դուրս չգա, Հայաստանի նախագահն այնուամենայնիվ մտահոգություն է հայտնել Ռուսաստանից Ադրբեջան նորագույն սպառազինությունների մատակարարումների կապակցությամբ։ «Մենք դա ցավագին ենք տանում, քանի որ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է»,- հայտնել է Սարգսյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ