News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 21
Տեսնել լրահոսը


ՀՀԿ կարգախոսում անվտանգությունը պատկերված է զինվորական հագուստով Սերժ Սարգսյանի կերպարով, ինչը ձախողված քարոզչություն է: Այդ մասին այսօր՝ մարտի 8-ին Երեւանի Ազնավուրի հրապարակում ընթացող հանրահավաքում հայտարարել է «Ելք» դաշինքի անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝ մեր ամենամեծ հակառակորդը հուսահատությունն է, եւ ընտրություններում «Ելք»-ի ձեւավորած խնդիրն այդ պատնեշը ճեղքելն է ու ասելը՝ ելք կա: Խոսելով ՀՀԿ-ի «Անվտանգություն եւ առաջընթաց» կարգախոսի մասին՝ Փաշինյանն ասել է, որ անվտանգութփյունը պատկերված է զինվորական հագուստով Սերժ Սարգսյանի տեսքով, ինչը չափազանց ձախողված է, քանի որ նա 25 տարվա պատմության մեջ նա միակ ղեկավարն է, որի իշխանության օրոք հայ ժողովուրդը 800 հա տարածք է կորցրել: «Նրա պաշտոնավարման արդյունքում Հայաստանի անվտանգությունն ապահովվում է 80-ականների զենքերով: Նույնիսկ առաջնագծի վերազինումն իրականացել է քաղաքացիների հանգանակությունների շնորհիվ: Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանն ասում է՝ մենք կործանիչ ավիացիա չունենք, իսկ մեր անկախության օրվա առթիվ մեր շքահանդեսին այլ երկրի ինքնաթիռներ են տարվում՝ կասկածի տակ դնելով այդ զորահանդեսի իրականությունը»,- ընդգծել է Փաշինյանը:

Պատգամավորը հարց է տալիս՝ ինչով էիք զբաղված 25 տարի: «Այդ ինչպե՞ս է, որ կործանիչ ավտոմեքենաներ ունեք, կործանիչ կոստյումներ ունեք, կործանիչ տներ ունեք, բայց կործանիչ ավիացիա չունեք: Էդպե՞ս եք ապահովում ՀՀ անվտանգությանը, որ հիմա էլ վարչապետն ասում է մեր տանկերը «խոդ չէին ընկնում»: Ավելի լավ էր պաստառի փոխարեն պատկերել տանկ, որը «խոդ չի ընկնում»: ՀՀ քաղաքացին, Սերժ Սարգսյանին նայելով, պետք է հասկանա, որ պատկերված է տանկ, որը խոդ չի ընկել, չի ընկնում եւ խոդ չի ընկնելու»,- նկատել է պատգամավորը:

Նրա խոսքով, ավտանգությունը Սերժ Սարգսյանի աքիլլեսյան գարշապարն է. «Որովհետեւ 1995-1999-ին նա եղել է ՀՀ ազգային անվտանգության ղեկավարը ու այդ ընթացքում երկրում սպանվել է գլխավոր դատախազ, Պն նախարարի, ՆԳՆ նախարարի տեղակալնոր, ու հոկտեմբերի 27 է տեղի ունեցել: Ինչպես Վազգեն Սարգսյանի անվտանգությունն ապահովեցիր, էնպես էլ հայ ժողովրդինը կապահովես, ինչպես Կարեն Դեմիրճյանինն ապահովեցիր, այնպես էլ հայ ժողովրդինը կապահովես»:

Խոսելով՝ «առաջընթացի» խորհրդանիշի մասին՝ նա ասել է, որ առաջընթացի խորհրդանիշը հանրապետականների պաստառներում Կարեն Կարապետյանն է: Փաշինյանը նշել է, որ վարչապետն աջակցում է Ավան համայնքի պատգամավորության թեկնածու Ռոբերտ Սարգսյանին, որը 5 տարի շարունակ «բերանը ջուր առած նստել է» Ազգային ժողովում եւ ոչինչ չի ասել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ