News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարում է, որ դրամական ու նյութական խոստումներով քարոզարշավը սկսած Գագիկ Ծառուկյանը խախտել է օրենքը։

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը NEWS.am-ին հայտնեց, որ նման խոստումներ տալը օրենսդրության խախտում է. «Դա օրենքի խախտում է, եւ դրա վերաբերյալ մենք արդեն իրազեկել ենք նրանց, որպեսզի դադարեցվի եւ հետագայում նման օրենքի խախտումներ չթույլատրվեն: Շարունակվելու դեպքում Կենտրոնական ընտրական հանձնաժողովն արդեն համապատասխան վարույթ կհարուցի, միջոցներ կձեռնարկի, որոնք ամրագրված են Ընտրական օրենսգրքում»,-ասաց նա:

Նշենք, որ Ընտրական օրենսգրքի համաձայն, նախընտրական քարոզչության ժամանակ կուսակցություններին արգելվում է ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ կամ խոստանալ դրամ, սննդամթերք, ապրանքներ: Արգելվում է նաեւ մատուցել կամ խոստանալ ծառայություններ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տավուշի մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ «Ծառուկյան» դաշինքի ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը բնակիչներին խոստանում էր օգնություն տրամադրել: Մասնավորապես, ԲՀԿ առաջնորդը խոստացել է խաղաղն ընդունել 150 դրամով, գյուղտեխնիկա տրամադրել, գազիֆիկացնել տները եւ այլն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ