News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում «Ելք» դաշինքի ներկայացուցիչների քարոզչական երթի ժամանակ Մալաթիա տոնավաճառի աշխատողներից մեկը դաշինքի ցուցակի 3-րդ հորիզոնականը զբաղեցնող, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին առաջարկել է իր հարսանիքի քավորը դառնալ՝ խոստանալով այդ դեպքում քվեարկել «Ելք» դաշինքի օգտին:

Փաշինյանն այլ տարբերակ է առաջարկել. ապրիլի 2-ին թող քվեարկի «Ելք»-ի օգտին, եւ նրա հարսանիքի քավորը կդառնա:

Քաղաքացիներից մեկն էլ Փաշինյանին հարցրել է, որ իրենց փող կտա՞ն, եթե քվեարկեն «Ելք»-ի օգտին: Փաշինյանը զայրացել է. «Հո դախլ չի՞: Գնա Սամվել Ալեքսանյանից փող ուզի: Ես փող չեմ տալիս, ելք եմ առաջարկում»:

«Ելք»-ի շրջայցն այսօր սկսվել է Շենգավիթ եւ Մալաթիա-Սեբաստիա ընտրական տարածքում դաշինքի տարածքային ընտրացուցակով առաջադրված պատգամավորության թեկնածու Արայիկ Հարությունյանի նախընտրական շտաբից:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է շտաբի աշխատանքներով. «Ի՞նչ կասեք, ինչպես է մեր վիճակը: Լավ է, չէ՞... Բայց զգուշացեք, մեզ նկարում են»: Շտաբի աշխատակիցն էլ վստահեցրել է. լրագրողներն էլ գիտեն, որ «Ելք»-ի վիճակը շատ լավ է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարած քաղաքացին դատապարտվել է 2 տարվա ազատազրկման
Նախաքննությամբ ձեռք բերված փաստերի համակցությամբ հիմնավորվել է, որ 2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին մասնակցելու նպատակով քաղաքացի Հովհաննես Ղազարյանն այցելել է...
Ինչո՞ւ չի պատժվել Արտակ Սարգսյանի եղբայրը. պարզվում է՝ օրենքը նրա օգտին է եղել, որն այժմ փոխում են
Աշխատակիցներին այս կամ այն քաղաքական ուժի օգտին քարոզչություն պարտադրելու երեւույթը…
«ՍԱՍ»-ի ձայնագրության մեջ Արտակ Սարգսյանի եղբայրն է եղել, նրան եւս հարցաքննել են. Արթուր Դավթյան (ֆոտոռեպորտաժ)
Երբ աշխատողին ասում ես, որ եթե դու այս կամ անձին չընտրես, աշխատանքից կազատվես, դա նշածս հանցակազմի հատկանիշներն իր մեջ չի պարունակում...
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը ներկայացրել է Հայաստանի խորհրդարանական ընտրությունների մասին ամփոփիչ զեկույց
Զեկույցի եզրակացություններն ու հանձնարարականներն ուսումնասիրվել են ԱԺ, ԿԸՀ, քաղաքական կուսակցությունների, պետական մարմինների…
Սերժ Սարգսյան. Հայաստանում 2017-ի խորհրդարանական ընտրություններն աննախադեպ թափանցիկ էին
Միայն միմյանց լսելով եւ հասկանալով՝ կկարողանանք հասնել մեզ համար կարեւոր խնդիրների միասնական օրակարգին...
«ՍԱՍ»-ի ձայնագրության փաստով հարուցված քրգործը կարճվեց
Վարողը եղել է «ՍԱՍ»-ի սեփականատեր, ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը...
Ամենաշատ