News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


ՀՀ կառավարության շենքի դիմաց այսօր` մարտի 9-ին, ՀՀԿ տատիկը հարձակվել է 11 տարի առաջ կորցրած իրենց բնակարանները պահանջող ցուցարար կանանց վրա, հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը:

Նրա խոսքով` ցուցարար կանայք խաբում են, նրանք իրականում բնակարաններ ունեն ու պարզապես չարաշահում են իշխանության բարությունը: 

«Հերիք ա պետությանը խաբեք, նենց կտամ` պիլոտկետ կթռնի գլխիցդ: Էս իշխանությունն էլ ա մեղք»,-ասում էր նա:

ՀՀԿ տատիկը բարկացավ նաեւ իրեն հանգստացնել փորձող ոստիկանի վրա. «Ինձ ձեռք տաս, հեռու մնա»:

Հիշեցնենք, որ  Եկմալյան 4-16 շենքերի բնակիչները կառավարության շենքի դիմաց պահանջում էին 11 տարի առաջ իրենց օտարված շենքերի դիմաց խոստացված բնակարանները:

Տպել
Ամենաշատ